Վերջին շրջանում արտասահմանցիների մոտ ավելացել է հետաքրքրությունը հայկական բուհերում կրթություն ստանալու նկատմամբ; Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Մասնավորապես՝ Հնդկաստանից մոտ 900 հոգի ցանկություն է հայտնել սովորելու բժշկական համալսարանում, սակայն հանրակացարններում տեղերը չեն բավարարում՝ նրանց ընդունելու համար:

Ա. Աշոտյանի տեղեկացմամբ՝ ներկայում աշխատանքներ են տարվում հանրակացարանային տնտեսությունն ընդլայնելու համար: