Facebook նշանավոր սոցիալական կայքի դիզայնը կփոխվի, ժամանակագրությունը (Timeline) կցուցադրվի մեկ սյունակով: Օգտատերերի էջերի նոր դիզայնի փորձարկումը հաստատել են սոցիալական ցանցի աշխատակիցները:
«Օգտատերերի ոչ մեծ խումբ փորձարկում է նոր դիզայնը, ինչը ավելի կհեշտացնի նավարկությունը»,- նշել է Facebook-ի մամուլի քարտուղարը, փոխանցում է LifeNews-ը:
Նոր ձեւաչափը տեղեկատվությունը առավել ընկալելի կդարձնի, քանի որ օգտատերը ստիպված չի լինի ընթերցման ժամանակ «թռչկոտել» սյունակից սյունակ: Փորձարկումից հետո նոր դիզայնը հասանելի կդառնա Facebook-ի բոլոր օգտատերերի համար:





























