Սաուդյան Արաբիայի լցակայանում հզոր պայթյուն է որոտացել: Վառելիքով լի օդ թռած բենզատարը տասնյակ ավտոմեքենաներ է այրել եւ նվազագույնը 14 մարդու կյանք խլել, եւս 60-ը վիրավորվել են:
Արաբական հուստաալիքների հաղորդմամբ` վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում: Բենզատարը բախվել է լցակայանին հարակից կամրջի հենակին, գրում է «Ինտերֆաքսը»:
Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ ոչնչացրել է շրջակա ամեն ինչ. մինչեւ վերջ այրվել են այդ պահին լիցքավորվող տասնյակ ավտոմեքենաներ, լիովին ավերվել է արտադրական շինությունը:
ՆՏՎ-ի տեղեկացմամբ, դեպքի վայր ժամանած հրշեջները ամբողջ առավոտ պայքարել են հսկայական հրդեհի դեմ, շտապօգնության մեքենաները չեն կարողացել հասնել տուժածներին եւ զոհվածներին: Տասնյակ տուժածներ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, զոհերի թիվը կարող է աճել:




























