Մադրիդում Հելոուինի տոնակատարության ժամանակ երեք աղջիկ է վախճանվել: Մահը վրա է հասել  սրտաշնչառական կոլապսից (սրտային եւ շնչառական ուղիների սուր անբավարարություն): Ողբերգության պատճառ կարող էր դառնալ  թթվածնի անբավարարությունը. Ակումբում, որտեղ նշել են տոնը, մեծ քանակությամբ մարդ է հավաքված եղել:

Աղջիկներից երկուսը մահացել են հիվանդանոցի ճանապարհին, իսկ երրորդը մահացել է հիվանդանոցում, հաղորդում է «Ռոսբալտը»: Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ  եւս երկու աղջիկ ծայրահեղ վիճակում են գտնվում:

Արեւմտյան երկրներում  Հելոուինը տոնում են հոտեմբերի 31-ին` Բոլոր Սրբերի օրվա նախաշեմին: Տոնը Իռլանդիայի եւ Շոտլանդիայի հնագույն կելտերից հասած  ավանդույթների արմատներ ունի: Ժամանակակից աշխարհում տոնը  մեծ սեր է վայելում Արեւմուտքի երիտասարդների եւ դեռահասների շրջանակում:

Տոնի  անփոփոխ աքսեսուարներից է մարդկային գլխի տեսքով ձեւավորված դդումը: Այս օրը  ընդունված է կազմակերպել ամենատարբեր դիմակահանդեսներ, որոնց մասնակցում են հեքիաթների, սարսափների եւ կոմիքսների հանդերձանքով: