ԱՄՆ-ում Հելոուինի տոնին նվիրված երեկոյի ժամանակ կրակոցներ են հնչել: Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 1-ի գիշերը, Հոլիվուդի կենտրոնում գտնվող Հարավային Քալիֆորնիայի համալսարանի մասնաշենքերից մեկում:
Կրակոցների հետեւանքով վիրավորվել է 3 մարդ՝ 25-ամյա երիտասարդ եւ երկու դեռահասներ՝ 14 եւ 17 տարեկան: Նրանցից մեկը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում եւ գտնվում է հիվանդանոցում, ծանր վիճակում: Ինչպես գրում է The Los Angeles Times-ը, կրակողը մենակ է եղել: Վերջին տվյալներով, նարան ձերբակալել են:
Համալսարանը որոշել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները եւ փակել մասնաշենքը: Այս դեպքի մասին տեղեկությունը հայտնվել է Twitter-ի միկրոբլոգում: Համալսարանի ղեկավարությունը անվտանգության նկատառումներից ելնելով, բոլորին խնդրել է ժամանակավորապես հեռու մնալ դեպքի վայրից, հաղորդում է Utro.ru-ն:
Հոլիվուդում Հելոուինի տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել, ոստիկանությունը փակել է փողոցները: Որոշ տվյալներով, կրակոցներից առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել:





























