Վրաստանի հայերի պայմանները կլինեն այնպիսին, ինչպիսին երկրի բոլոր քաղաքացիներինն է: Այս մասին հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցների հրավիրած ասուլիսում հայտնել է Վրաստանի` Վերաինտեգրման հացրերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին` պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի պայմաններ եւ լիազորություներ կունենան Վրաստանի հայ բնակչությունը Իվանիշվիլիի իշխանության օրոք:
Նրա խոսքով, Վրաստանի ազգային փոքրամասնությունները սովորաբար քվեարկում են իշխանության օգտին: «Եթե դիտակենք Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի քվերակության արդյունքները, ապա կտեսնենք, որ այնտեղ անցել են Ազգային շարժման ներկայացուցիչները: Այսինքն այս փաստը այժմ էլ է իրեն զգացնել տալիս: Սակայն ընդդիմությանը տված ձայների նման տոկոս ինչպիսինն այս անգամ էր գրանցվել, Վրաստանում չի եղել: Եւ հայերը եւ ադրբեջանցիները հավատացել են ընդդիմության ուժին եւ նրանք իրենց ձայները տվել են ընդդիմության օգտին: Դա լավ նշան է, ես ուրախ եմ այն բանի համար, որ ազատության եւ ժողովրդավարության քամին սկսել է հասնել նաեւ այդ շրջաններ: Եւ ես հույս ունեմ, որ հաջորդ ընտրությունների ժամանակ այս շրջաններում բնակվող քաղաքացիները, նույնպես կգիտակցեն, որ նրանց ճակատագիրը իրենց ձեռքերում է»,-հայտնել է Զաքարեիշվիլին:
Նորանշանակ նախարարը ավելացրել է. « Մենք պետք է այնպիսի պետություն ստեղծել, որտեղ մարդիկ իրենց օտար չեն զգա այն պատճառով, որ այլ ազգանուն, կրոն եւ ինքնություն ունեն»:





























