PS Vita-ն գովազդում համեմատել են քառաստինք կնոջ հետ: Ֆրանսիական ամսագրի սքան արած էջն իր թվիթերում  տեղադրել է մանգա-կոմիքսները թողարկող Kurokawa հրատարակչության  ղեկավար Գրեգուար Էլլոն:

Էջում կարելի է տեսնել զգեստով կնոջ, որը կրծքեր ունի առջեւից եւ հետեւից:  Պատկերն ուղեկցվում է «Երկու զգայուն հարթություններ՝ երկու անգամ ավելի  շատ զգացողություններ» մակագրությամբ: Այդպիսով,  գովազդի ստեղծողները փորձել են պատմել, որ PS Vita-ն ոչ միայն «թաչսքրին» ունի, այլեւ սենսորային վահանակ հակառակ կողմում:

Ինչպես գրում է «lenta.ru»-ն,  PS Vita-ն Եվրոպայում թողարկվել է 2012 թվականի փետրվարին: Սկզբում դրա վաճառքը բավական  ցածր էր, Ճապոնիայում, որտեղ  տարածված են Sony-ի արտադրանքները, մեկ միլիոն PS Vita-ն վաճառվել է միայն 10 ամսում (նրա գլխավոր մրցակից 3DS-ի համար պահանջվել էր 14 շաբաթ): Վերլուծաբանները դա պայմանավորում են նրանով, որ PS Vita-ի համար շատ քիչ խաղեր են թողարկվել, պատճառներից է նաեւ վերջինիս բարձր գինը: