Երբ մարդն ընկնում է բուռն կենսակերպի մեջ, ժամանակի ընթացքում մոռանում է սեփական կյանքի, հանգստի մասին, հետեւաբար` կարող է ժամանակավոր նվազել սեռական կյանքը, սեռական կյանքում ունենալ խնդիրներ: Այս մասին այսօր` նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Նրա խոսքով` այդ ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ ծանրաբեռնված կենսակերպ վարող մարդիկ այդ կերպ սուբլիացնում են իրենց էներգիան: Սեքսոապաթոլոգը շեշտեց, որ սեռական կյանքը ենթադրում է ներդաշնակ կենսակերպ, սակայն դա բնավ չի նշանակում, որ հասարակական գործիչներն իմպոտենտ են: Նրա խոսքով` անձերն ունեն ուժեղ, միջին եւ թույլ սեռական խառնվածք, սակայն նա խորհուրդ է տալիս չաշխատել հանգստի հաշվին:

Ասուլիս մյուս բանախոսը` գինեկոլոգ Գեորգի Պողոսյանն ասաց, որ մարդիկ կարող են ունենալ ծանրաբեռնված կյանք, բայց սեքսուալ կյանքում լինել լիարժեք, ինչպես օրինակ` «մի բան էլ ավելի լիարժեք տղամարդ» Նապոլեոն Բոնապարտն էր:

Նրա խոսքով` սեռական կյանքի վրա մեծ ազդեցություն ունի արտագաղթը, քանի որ ընտանիքները բաժանվում են, տղամարդիկ գնում են արտերկիր, իսկ կանայք մնում են առանց սեռական կյանքի: Դա, ըստ նրա, ծանր է անդրադառնում  կանանց առողջության վրա, երեխաներ չեն ծնվում, սթրեսները հանգեցնում են հորմոնալ խանգարումների, իսկ արտերկրից վերադարձող տղամարդիկ իրենց հետ բերում են տարբեր սեռավարակներ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am