Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 22-ի, հայտնում է Al Jazeera-ն: Ներկա պահին հայտնի է 111 տուժածների մասին: Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհերի եւ ավելի քան 60 վիրավորների մասին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին, հայտնում է, որ պայթյունից հետո մոտ 40 մարդ անհետ կորած է համարվում:
Հիշեցնենք, դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 1-ի առավոտյան: Դյուրավառ հեղուկով բեռնատարը բախվել է բետոնե էստակադային, շրջվել եւ պայթել: Արդյունքում մի քանի շինություններ ավերվել են, կամուրջը փլուզվել է: Ավտոցիստեռնի վարորդին հաջողվել է դուրս պրծնել ավտոմեքենայից եւ ողջ մնալ, հաղորդում է gazeta.ru-ն:




























