«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Երեւանի Ջրվեժ միկրոշրջանում նոր Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակի բացման մասին: Նոր գրասենյակը գտնվում է Քոչինյան փողոց 9/4 հասցեում: Գրասենյակը կաշխատի երկուշաբթից ուրբաթ` ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը, շաբաթ` 10:00-ից մինչեւ 15:00-ը, հանգստյան օրը` կիրակի:

«Բացելով 25-րդ Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակը մայրաքաղաքում` «ԱրմենՏել»-ը նպատակ ունի ընկերության ծառայություններն էլ ավելի մոտեցնել հաճախորդներին: Գրագիտություն եւ քաղաքավարիություն, հարմարավետություն եւ անհատական մոտեցում յուրաքանչյուր բաժանորդին. ահա այն հիմանկան չափորոշիչներն, որոնցով մենք առաջնորդվում ենք հաճախորդների սպասարկման ոլորտում: Հայաստանում Beeline ապրանքանիշի գործունեության ժամանակահատվածում, մենք բազմիցս բարելավել ենք այս ծառայությունը, բայց մենք չենք պատրաստվում սահմանափակվել ձեռք բերածով: Մոտ ապագայում պատրաստվում ենք  ավելացնել վաճառքի եւ սպասարկման գրասենյակների քանակը եւ ներդնել սպասարկման նորագույն մեթոդներ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Նշենք, որ նոր գրասենյակը 25-րդն է մայրաքաղաքում, իսկ Հայաստանի տարածքում գործում է 82 Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակ: