Գիտնականների մեջ կան փորձագետներ, ովքեր փորձում են ապացուցել, որ մահից հետո կյանք գոյություն ունի, թեեւ այս հարցում գիտության գործիչների մեջ հիմնականում գերակշռում են թերահավատները:
Արիզոնյան համալսարանի անեստեզիոյլոգ եւ դասավանդող բժիշկ Ստյուարտ Հեմերոֆֆը գիտական հեռուստաընկերության եթերում պատմել է այն տեսության մասին, որը հաստատում է հանդերձյալ կյանքի գոյությունը, հաղորդում է Radar Online-ը:
«Մեր հոգիները կազմված են ինչ որ առավել հիմնարար բանից, քան նեյրոններն են, նրանք ստեղծված են հենց Տիեզերքի «կտորից»: Ես կարծում եմ, որ գիտակցությունը, կամ այն ինչ նրան նախորդել է, տիեզերքում առկա է եղել մշտապես, հնարավոր է` Մեծ պայթյունի ժամանակներից»,-գիտնականի խոսքերը մեջբերում է «Ռոսիյսկայա գազետան»:
Նրա կարծիքով, երբ սիրտը դադարում է աշխատել, ուղեղում պահպանվող տեղեկատվությունը չի անհետանում, այլ «հոսում է» դեպի տիեզերք: Հենց այդ պատճառով այն մարդիկ, ովքեր կլինիկական մահ են ապրում, հիշում են «սպիտակ լույսի» կամ «թունելով» անցնելու մասին: Բժշկի խոսքով, երբ սիրտը դադարում է աշխատել, միկրոխողովակները (սպիտակուցային ներբջջային համակարգ) կորցնում են իրենց քվանտային վիճակը:
«Սակայն քվանտային տեղեկատվությունը, որը գտնվում էր միկրոխողովակներում չի անհետանում: Այն չի կարող անհետանալ: Այն պարզապես տարածվում է տիեզերքում»,-ասել է նա:





























