«Սիրիայի հակամարտության հետեւանքով Էրդողանն իր երկիրն ավելի ու ավելի է վտանգված տեսնում, ինչը, սակայն, պայմանավորված է ոչ թե PKK-ի գործողություններով, այլեւ Սիրիայից Թուրքիայի տարածք նետված արկերով»,- երեկ Բեռլինում տեղի ունեցած Էրդողան-Մերկել հանդիպման մասին գրում է գերմանական «Südkurier» պարբերականն ու շարունակում.
«Իսկ ի՞նչ անել: Մերկելը պիտի որ իր համերաշխությունն արտահայտեր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային՝ միաժամանակ ողջախոհության կոչ անելով: Բայց ոչ ավելին, քանի որ գերմանացիները, ինչպես եւ մյուս եվրոպացիներն ու ամերիկացիները, այդքան էլ պատրաստ չեն զինվորական միջամտություն ցուցբերեն Սիրայի հարցում»:
Հոդվածում առանձնացվում է նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության խնդիրը: ԵՄ-Թուրքիա հարաբերություններում թերթն ուշադրություն է դարձնում ԵՄ-Հայաստան հարաբերությունների գործոնի վրա . «ԵՄ-ն Հայաստանի հետ խոսում է մուտքի վիզաների դյուրացման մասին, ինչն էապես անհանգստացնում է Թուրքիային: Իհարկե Հայաստանի դեպքն այլ է, քանի Թուրքիայինը: Առավել եւս, ի տարբերություն Թուրքիայի՝ Հայաստանը ԵՄ թեկնածու անդամ չէ: Բայց եւ այնպես, Հայաստանն առավելությունների է հասնում վիզաների դյուրացման հարցում, քան թե Թուրքիան»:
Ինչպես NEWS.am-ն արդեն տեղեկացրել է՝ հոկտեմբերի 18-ին Բրյուսելում ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը եւ Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսին նախաստորագրեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը: Նախատեսվում է, որ նշված համաձայնագրերը կստորագրվեն 2012թ. դեկտեմբերին եւ վավերացման փուլ կմտնեն 2013թ. առաջին կեսին:





























