Նշանավոր իտալացի ճարտարապետ եւ դիզայներ, փարիզյան նշանավոր Օրսե թանգարանի նախագծի հեղինակ Գաե Աուլենտին 85 տարեկան հասակում վախճանվել է Միլանի իր տանը: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները: Վերջին տարիներին նա ծանր հիվանդ էր, սակայն չէր դադարում աշխատել:

Ինչպես հայտնում է «Ուտրո.ru»-ն, Աուլենտիի անունը լայնորեն հայտնի է ամբողջ աշխարհում առաջին հերթին այն նախածերի շնորհիվ, որոնք կապված են  խոշոր թանգարանների ստեղծման եւ վերակառուցման հետ, մասնավորապես  Փարիզում Ժորժ Պոմպիդուի անվան Ազգային արվեստի եւ մշակույթի կենտրոնը, Վենետիկի Պալացո Գրասին, Սան Ֆրանցիսկոյում Ասիայի արվեստի թանգարանը, Բարսելոնայում Կատալոնիայի արվեստի ազգային թանգարանը:

Աուլենտին ակտիվորեն զբաղվել է  ուսուցչական եւ հասարակական գործունեությամբ, զբաղեցրել է Միլանի  Բրերայի Գեղեցիկ Արվեստների նշանավոր Ակադեմիայի նախագահի պաշտոնը, արժանացել  է Իտալիայի եւ այլ երկրների կառավարական բարձրագույն մի շարք պարգեւների: