Իրանցի դրամատուրգների 9 հոգանոց խումբը հոկտեմբերի 31-ին Թեհրանից ուղեւորվել է Երեւան` ներկա գտնվելու Հայաստանի գրողների միության անդամների հետ հանդիպմանը, հայտնում է «Tehran Times»-ը: Մեկշաբաթյա  այցը կազմակերպված է 2010 թվականին կնքված համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել էր Իրանի թատերական համաժողովի դրամատուրգների կենտրոնի եւ Հայաստանի գրողների միության միջեւ: 

Խմբի կազմում են Բեհզադ Սեդիկին, Մոհամադ Ամիր Յարահմադին, Ալիրեզա Նադերին, Սուսան Ռահիմին,  Սալմա Սալամաթին, Բահրամ Ջալալիփուրը, Սադեկ Սաֆային, Մեհդի Միրբաքերին եւ Անդրանիկ Խոչումյանը:

Նախատեսված են  ներկայացումներ եւ պիեսների ընթերցումներ: Կներկայացվեն նաեւ  իրանական որոշ պիեսների հայկական թարգմանություններ:

Գրքերը թարգմանել են Էդվարդ Հախվերդյանը, Ջորջ Ասատրյանը եւ հայ այլ թարգմանիչներ: