Ռուսաստանի եւ Վրաստանի պետական սահմանների Հյուսիս-Օսիական շրջանի «Վերին Լարս» անցակետը  նոյեմբերի 1-ից անցել է աշխատանքի ձմեռային օրակարգին, ինչը նշանակում է, որ  4 ժամով կրճատվում է  ավտոմեքենաների անցնելու  ժամանակահատվածը: Այս մասին հայտնել է ՌԴ-ի ԱԴԾ-ի Հյուսիսային Օսիայի սահմանային պահպանության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ամռանը  անցակետը աշխատում է ժամը 6:00-ից մինչեւ 22:00, այժմ այս ժամանակահատվածը կրճատվել է 4 ժամով եւ «Վերին Լարսով» կարելի կլինի անցնել ժամը 07:00-19:00 ընկած ժամանակահատվածում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բացի այդ, հաշվի առնելով կլիմայական պայմանները, նոյեմբերի 1-ից մինչեւ մայիսի 1-ը սահմանափակում է մտցվում անցակետով անցնող կցովի եւ կիսակցովի  տրանսպորտի եւ ուղեւորատար ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք տեղափոխում են 30-ից ավելի ուղեւոր: