Այսօր` նոյեմբերի 1-ին Զարգացման Հայկական Գործակալությունը Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության հետ համատեղ կազմակերպել էր հայ-հոլանդական կլոր-սեղան:
Կլոր սեղանին բացման խոսքով հանդես եկան ԶՀԳ –ի Ներդրումների խթանման դեպարտամենտի տնօրեն Նատալյա Արծրունին: «Մասնավոր հատվածի ներդրումներ» ծրագրի խորհրդատու Արկո Ֆան Վեսելը ներկայացրեց Նիդերլանդների կառավարության ծրագիրը: Զուգակցման գործիքի ծրագրերի խորհրդատու Բրիգիտա Խրունլենդը ներկայացրեց զուգակցման (matchmaking) գործիքն ընկերությունների համար: Նիդերլանդների դեսպանության տնտեսական հարցերով կցորդ Մայա Թոդրիան խոսեց ծրագրում դեսպանության դերակատարության մասին:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Private Sector Investment programme-Մասնավոր հատվածի ներդրումային գրանտային ծրագիրը (մինչեւ 1.5 մլն եվրո արժողությամբ), ինչպես նաեւ դրան արդեն իսկ մասնակցություն ցուցաբերած հայկական ընկերությունների սեփական փորձը եւ դրա դրական ու բացասական կողմերը: Ներկա էին արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 60 ընկերությունների ներկայացուցիչներ:
Գրանտային ծրագրով անցած ընկերություններն ներկայացնում էին քիմիա, գյուղատնտեսություն, բժշկական ծառայություն ոլորտները, իսկ զուգակցման գործիքից օգտվում են հետեւյալ ոլորտներ ներկայացնող ընկերությունները` տեքստիլ, սննդարդյունաբերություն, ձկնաարդյունաբերություն, քիմիա եւ այլն:
Գրանտային ծրագիրը Հոլանդիայի արտաքին գործերի եւ զարգացման համագործակցության նախարարության կողմից իրականացվող ծրագիր է, որն աջակցում է իննովացիոն ներդրումային ծրագրերը զարգացող շուկաներում եւ գործում է արդեն 10 տարի:




























