ԱՄՆ գիտնակաները հանգել են անսովոր կարծիքի՝ վախը մաթեմատիկայի հանդեպ մարդուն կարող է ֆիզիկական ցավ պատճառել։
PLOS ONE ամսագրում տպագրված հետազոտությունների արդյունքով, մաթեմաթիկական հաշվարկների հանդեպ վախի զգացումը հիմնականում աշխուժացնում է ուղեղի այն մասի աշխատանքն, որ պատասխանատու է ֆիզիկական ցավի համար։
Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանից բացի ցավի զգացողությունը կարող է առաջացնել նաեւ տարբեր ստրեսները, ինչպիսին են հարաբերությունների խզումն ու սոցիլական խնդիրները։
Ինչպես գրում է «ԵՎՐՈՍՄԻՆ», Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդիկ, որոնք ջղային իրավիճակում են կատարում մաթեմատիկական հաշվարկները, ցավը ավելի շուտ են զգում ։ Փաստորեն, ինչքան քիչ է նյարդային վիճակը, համապատասխանաբար՝ քիչ է նաեւ ցավը։
Ինչպես հաղորդում է Meddaily-ին, դա ապացուցում է, որ շատ մարդիկ չկարողանալով հաղթահարել մաթեմատիկան, ստիպված են լինում ընտրել հումանիտար առարկաներ։ Բացի այդ, հայտնի է, որ վախը խոչընդոտում է ուղեղի աշխատանքին ու խնդիրների լուծմանը։





























