Ամենավտանգավոր բնական թույներից մեկը կարող է դառնալ նոր սերնդի ցավազրկող դեղամիջոցի պատրաստման հիմք: Աֆրիկյան սեւ մամբա օձի թույնի մեջ, որը մահացու է մարդու համար, ֆրանսիացի գիտնականները առանձնացրել են հատուկ պրոտեիններ: Կրճատելով նեյրոնների էլեկտրոփոխանակումը` մամբալգինը արդյունավետորեն թեթեւացնում է ցավը, որի դեմ անզոր է անգամ մորֆին:
Ինչպես հաղորդում է BFM.RU-ն, սեւ մամբայի թույնի արագ ազդող տոքսինները գրեթե կաթվածահար են անում ներվային համակարգը: Այս օձի թույնից հասուն մարդու մահը կարող է վրա հասնել մեկ ժամվա ընթացքում:
Գիտնականները մամբալգինը փարձարկել են կենդանի մկների վրա: Փորձարկման արդյունքները հուսադրող են եղել. սեւ մամբայի թույնից ստեղծած դեղամիջոցը կարող է հանգստացնել անչափ ուժեղ ցավը, որի դեմ անզոր են գոյություն ունեցող բոլոր դեղամիջոցները:





























