Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 31-ին այցելել է հանրապետության հյուսիս-արեւելյան սահման:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը եւ բարոյահոգեբանական վիճակին: Նախարարն այցելել է  նորակառույց պաշտպանական շինությունները եւ ծանոթացել զորամասերից մեկի շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին: Զինծառայողները ներկայացրել են հենակետի պաշտպանության ցուցադրական պարապմունք, որից հետո Սեյրան Օհանյանը մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ: Պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային զորամիավորման եւ ենթակա զորամասերի հրամանատարության հետ: