Հոլանդական մասնավոր Van Lanschot բանկը  հարցում է անցկացրել տեղացի 257 միլինատերերի շրջանակում` փողի նկատմամբ նրանց վերաբերմունքը իմանալու նպատակով: Հարցվածների 86 տոկոսը հայտնել է, որ փողը նրանց երջանկացնում է, ընդ որում կյանքից գոհ հարուստների քանակը ավելանում է տարիքին համապատասխան. գոհերի թվում շատ են տարիքով մեծահասակները:

Միլիոնատեր կանայք, ի տարբերություն տղանարդկանց, առավել հաճախ պատասխանել են, որ մարդու հետ երջանիկ լինելը առավել կարեւոր է քան հարստությունը: Այնուհանդերձ, երկու սեռերի դեպքում էլ  փողերի եւ երջանկության միջեւ պարզ կապը տեսանելի է , հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես ցույց է տվել հարցումը, հոլանդացի միլիոնատերերը ձգտում են  առողջ ապրելակերպ վարել, նրանց երեք քառորդը սպորտով է զբաղվում, ընդ որում ամեն չորրորդը`շաբաթական ավելի քան 5 ժամ: Սոցիալական այս խմբում ավելորդ քաշ ունենալը ընդունված չէ:

Ընտանիքների մեծ մասը ունի մեկ կամ երկու ավտոմեքենա: Նախապատվություն տրվում է գերմանական մեքենաներին: Ամենասիրելի մակինշներն են BMW-ն, այնուհետեւ Volkswagen-ը եւ Audi-ին:

«Միջին վիճակագրական» հոլանդացի միլիոնատերերը տիրապետում են  2,9 մլն եվրոյին համապապատասխան ակտիվների, որոնք հիմնականում կազմված են բաժնետոմսերից եւ ունեցվածքից: Միլիոնատերերի քաղաքական նախընտրելի կուսակցությունը սեպտեմբերի 12-ին հաղթած «Հանուն Ազատության եւ ժողովրդավարության» Ազգային  կուսակցությունն է` Մարկ Ռյութի գլխավորությամբ: