Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին կանխվել է թմրավաճառների` սահմանային չորսմետրանոց պարիսպը մեքենայով անցնելու փորձը:

«CBS»-ը հաղորդում է, որ նոյեմբերի 1-ի գիշերը Կալիֆոռնիայի հարավ-արեւելքում պարեկները  պարսպի մոտ նկատել են ինքնաշեն  հարթակներ  եւ  դրանց վրա բարձրացած ամենագնաց մեքենա: Ընդ որում մի քանի հոգի փորձել են մեքենան հրել առաջ, բայց ոչ մի կերպ չեն կարողացել  այն տեղաշարժել:

Նկատելով սահմանապահներին` նրանք թողել են մեքենան  եւ հեռացել Մեքսիկա: Ոչ ոք չի ձերբակալվել:

Մեքենան դատարկ է եղել, սակայն սահմանապահները կասկածներ ունեն, որ դրա տերերը փորձել են թմրանյութեր տեղափոխել ԱՄՆ: