Ղարաբաղում Ռուսաստանի դերն ու շահերը վաղուց սպեկուլացիայի աղբյուր են դարձել, եւ կարծիք կա, որ Մոսկվան Մինսկի խմբին «տարել» է մի կողմ եւ այլ շահեր է հետապնդում։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական կենտրոնի տնօրեն, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռոս Ուիլսոնը։
«Ռուսաստանի չի ցանկանում, որ հակամարտությունը լուծում ստանա, քանի որ ունի իր շահերը, ներառյալ ռազմական համագործակցությունը ինչպես Բաքվի, այնպես էլ` Երեւանի հետ։ Մոսկվան աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ։ 1990-ականներին Ռուսաստանը խաղաղ բանակցությունների միջոցով հնարավորություն էր փնտրում իր խաղաղապահներին տարածաշրջան ուղարկելու համար` կողմերի միջեւ հրադադար սահմանելու նպատակով»,- նշել է նակին դեսպանը, հայտնում է ամերիկյան WNWI ռադիոն:





























