Թուրքիայի ազգային մեծ ժողովի հատուկ հանձնաժողովն արձագանքել է Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըի դիմումին, որով նա պահանջում է քրեական գործ հարուցել Բաթման նահանգի Բեշիրի շրջանի հայկական եկեղեցու ավերման փաստի կապակցությամբ։
Թուրքական Haberyurdum կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի հատուկ հանձնաժողովը գրություն է ուղարկել Բաթմանի նահանգապետարան՝ պահանջելով ուսումնասիրել Ազիզ Դաղջըի ներկայացրած փաստերը եւ այն ճշմարտությանը համապատասխանելու դեպքում պատասխանատուների հանդեպ հետաքննություն սկսել։
Նշենք, որ Բաթման նահանգի Բեշիրի շրջանի Յենիփընար գյուղում գտնվող 11-րդ դարի հայկական եկեղեցին տեղի բնակիչները որպես աղբանոց են օգտագործում, իսկ եկեղեցու քարերը քանդում տանում այլ նպատակով են օգտագործում, որի հետեւանքով եկեղեցու 8 սյուներից կանգնուն է մնացել միայն 4-ը։





























