Ամերիկացի գիտնականները մոլեկուլ են հայտնաբերել, որը ստիպում է քաղցկեղային բջիջներին ինքնաոչնչանալ, այսինքն իրենց պահում են որպես առողջ մոլեկուլներ:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Open Biology գիտական ամսագրում: Հետազոտության ղեկավարը գենետիկ Ադրիան Քրեյներն է:
«Այս հայտնագործումը կարող է հիմք դառնալ քաղցկեղի բուժման նոր մեթոդի համար»,-ասված է EFE գործակալության հաղորդագրության մեջ, մեջբերում է Inopressa-ն:
Գիտնականները հայտնաբերել են, որ գլիոբլաստոմայի (գլխուղեղի ուռուցք) քաղցկեղային բջիջները հանգեցնում են PK-M գենի մուտացիայի եւ այն սկսում է սպիտակուց արտադրել, որը խթանում էայդ նույն բջիջների արագ աճը: Սակայն Քրեյների կողմից կիրառվող մոլեկուլը կարողացել է դադարեցնել սպիտակուցի արտադրությունը եւ ստիպել չարորակ բջիջներին իրենց պահել առողջ բջիջների պես: Գիտնականները նշում են, որ հետազոտությունը դեռ սկզբնական փուլում է:





























