Թուրքիայի Սամասուն քաղաքում 10 օր առաջ ավտոմեքենայի հարվածի հետեւանքով ծանր վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 14-ամյա աղջիկը ոստիկանություն է դիմել՝ պնդելով, որ իրեն ոչ թե մեքենա է հարվածել, այլ իր ընկերնէ  իրեն ծեծել եւ մոտոցիկլետով վրաերթի  ենթարկել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  աղջիկը պնդել է, թե դեպքի օրն ինքը եւ իր 19-ամյա ընկերը՝ Սալիհը վիճել են, որից հետո բաժանվել են։ Նա նշել է, թե դրանից ժամեր անց Սալիհն իրեն փողոցում կրկին տեսել է եւ կրկին վիճաբանություն է տեղի ունեցել, որի վերջում Սալիհն իրեն ծեծել եւ այնուհետ մոտոցիկլետով անցել է իր վրայով։ Աղջիկը ոստիկանությունում ասել է, թե սկզբում ինքը խաբել է՝ ասելով, թե իրեն անծանոթ մի ավտոմքենա է հարվածել։

Ոստիկանություն բերման ենթարկված Սալիհը հերքել է իր դեմ մեղադրանքները՝ պնդելով, թե իր ընկերուհուն անծանոթ մեքենա է հարվածել, իսկ ինքը չի հասցրել այդ մեքենայի համարները տեսնել։