Իրաքի դատարանը երկրորդ մահապատժի դատավճիռն է կայացրել փախուստի մեջ գտնվող նախկին փոխնախագահ  Թարիք ալ Հաշիմիի նկատմամբ, ով մեղավոր էր ճանաչվել պետական պաշտոնյաների սպանության համար կազմակերպված  դավադրության մեջ:

Քրեական դատարանը մահապատժի դատվճիռ է կայացրել նաեւ նրա որդու նկատմամբ` դավադրությանը մասնակցելու համար, ըստ որի պաշտոնյայի մեքենայի մեջ պետք է ռումբ տեղադրվեր եւ  պայթեցվեր այն, հայտարարել է  Իրաքի բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչը, տեղեկացնում է «Ռոսբալտը»:

Անձամբ ալ Հաշիմին որեւէ կերպ չի արձագանքել երկրորդ դատավճռին: