Տասնյակ զինված մարդիկ այսօր՝ նոյեմբերի 1-ին, գրավել են Լիբիայի խորհրդարանի շենքը՝ բողոքելով երկրի նախօրեին ընտրված կառավարության դեմ, հաղորդում է BBC-ն:
Ավելի քան տասնյակ մեքենաներ հրետանային զենքերով կանգնել են խորհրդարան տանող ճանապարհի երկայնքով: Զինված մարդիկ Միսրատա եւ Տրիպոլի քաղաքներից ժամանած ապստամբներ են: Նրանք համաձայն չեն, որ կառավարության նոր կազմում չեն ընդգրկվել Մուամար Քադաֆիի նախկին կառավարության մի քանի անդամներ, հաղորդում է BaltInfo-ն:
Լիբիայի նոր կառավարության կազմում են երեք փոխվարչապետներ եւ 27 նախարարներ ու պետնախարարներ: Մասնավորապես, ԱԳ նախարարի պաշտոնում առաջարկվել է Վաշինգթոնում Լիբիայի դեսպան Ալի Սուլեյման ալ-Ուջալին, պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Մուհամեդ ալ-Բարգասին, նավթի նախարարի պաշտոնում՝ Աբդելբարի ալ-Արուսին, ՆԳ նախարարի պաշտոնում՝ Աշուր Շվայլը, ֆինանսների նախարարի պաշտոնում՝ Ալի ալ-Ֆասին:




























