Մոսկվայի Չերյոմուշկայի դատարանը կալանավորել է ՄՊՀ-ի Համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դեկանի ուսումնական հարցերով տեղակալ Միխայիլ Բաշարաթյանին, որը ձերբակալվել էր կաշառք վերցնելու պահին: Կաշառակերության գործում երկրորդ մասնակցի` Աշխատանքի եւ Սոցիալական հարաբերությունների ակադեմիայի փիլիսոփայության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Վիկտոր Բարիսի կալանավորման մասին որոշումը հետաձգվել է:
Բաշարաթյանին նոյեմբերի 1-ին կաշառք վերցնելու պաշտոնական մեղադրանք էր ներկայացվել: Դատարանը համամիտ էր քննության դիրքորոշմանը, որ Բաշարաթյանն ազատության մեջ մնալով` կարող է փախչվել եւ խանգարել հետաքննությանը: Մեղադրյալն անձամբ դատարանին խնդրել է հաշվի առնել իր տարիքը` 60 տարեկան, եւ այն, որ քրոնիկական հիվանդությամբ է տառապում: Նա խնդրել է իրեն գրավի դիմաց ազատել կամ տնային կալանքի ենթարկել: Սակայն դատարանը չի համաձայնել, հաղորդում է BFM.RU-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 31-ին Մոսկվայում կաշառք վերցնելու պահին ձերբակալվել էին բուհերի դասախոսներ` ՄՊՀ-ի Համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դեկանի ուսումնական հարցերով տեղակալ Միխայիլ Բաշարաթյանը եւ Աշխատանքի եւ Սոցիալական հարաբերությունների ակադեմիայի փիլիսոփայության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Վիկտոր Բարիսը: Ըստ քննության` նրանք ոմն երիտասարդից 30 հազար դոլար են պահանջել Աշխատանքի եւ Սոցիալական հարաբերությունների ակադեմիայի ասպիրանտուրա ընդունվելու, լավ ուսման, պատրաստի թեկնածուականի, ՄՊՀ-ում պաշտպանելու համար։




























