Թայվանցի «Գայլ» աղջիկ Սուպաթրա Սասուփֆանն իր հազվագյուտ հիվանդության պատճառով գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: 11-ամյա աղջիկը տառապում է Ամբրասի բնածին ախտանիշով կամ էլ՝ հիպերտրիխոզով։ Հիվանդությունը հանգեցնում է ամբողջ մարմնի վրա մազածածկույթի ավելացմանը:
«Ես սովորել եմ, որ իմ դեմքի վրա մազեր են աճում` չնայած որ դրանց պատճառով միշտ չէ, որ տեսնում եմ, թե ինչ է կատարվում շուրջբոլորս: Հուսով եմ, որ երբեւէ կարող եմ դրանցից ազատվել», - ասել է Սուպատրան:
Աշխարհում Սուպատրայից բացի այդ հիվանդությամբ տառապող եւս 50 մարդ կա: Նրանց դեմքը, ականջները, ձեռքերը, ոտքերը եւ մեջքը ծածկված են մազերով, որոնք անգամ լազերային հեռացման ենթակա չեն, հակառակը, դրանից ավելի են խտանում, հայտնում է RuFox-ը:
Սուպատրան խոստովանել է, որ երջանիկ է` «աշխարհի ամենամազոտ աղջիկը» կոչմանն արժանանալու համար: Ըստ նրա` իր ամբողջ կյանքում մյուսներն իրեն ծաղրել են` անվանելով կապիկ կամ «գայլ» աղջիկ: Իսկ այժմ, երբ նա Գինեսի ռեկորդակիր է, երեխաները դպրոցում իրեն այլ կերպ են վերաբերում:





























