Մեծ Բրիտանիայում երիտասարդ տղամարդը Հելոուինի գիշերը իր տուն եկած երեխաներին կոկայինով փոքր փաթեթներ է նվիրել: Բրիտանացուն մեղադրել են թմրանյութերի տարածման համար:
Ինչպես գրում է The Guardian-ը, դեպքը տեղի է ունեցել Մանչեսթերից ոչ հեռու գտնվող Ռոյթոն քաղաքում:
Երեխաների ծնողները նվերները ոստիկանություն են տարել, որտեղ պարզվել է, որ փաթեթներում կոկային է եղել: Դրանից անմիջապես հետո ոստիկանությունը ձերբակալել է 23-ամյա Դոնալդ Գրինին, հայտնում է «lenta.ru»-ն: Դատը տեղի կունենա նոյեմբերի 2-ին:




























