Ներգաղթյալները Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին խնդրել են չեղյալ հայտարարել «Ռուսական երթը» կամ գոնե փոխել անցկացման օրը, որը նշանակված է նոյեմբերի 4-ին:Այս մասին հայտնել է Ռուսաստանի Միգրանտների դաշնության ղեկավար Մուհամադ Ամին Մաջումդերը «Իզվեստիային» տված հարցազրույցում:
Մոսկվայի քաղաքապետարանը համաձայնել է «Ռուսական երթը» անցկացնել նոյեմբերի 4-ին երկու վայրում, հետագայում «Ռուսական երթի» կազմակերպիչները որոշել են իրականացնել միայն մեկ ակցիա, որին կմասնակցեն 10 հազար մարդ:
«Մենք չեն ընդունում «Ռուսական երթը», որի անվանումն անգամ վտանգ է ներկայացնում բազմազգ Ռուսաստանի համար»,-ասել է Մուհամադ Ամին Մաջումդերը: Նրա խոսքով, եթե ներգաղթյալներին չհաջողվի հետաձգել այն, նրանք գոնե պետք է փորձեն փոխել անցկացման օրը եւ վայրը: Վերջինիս կարծիքով այդ օրը զբոսնելու դուրս կգան նաեւ ներգաղթյալները, ինչը վտանգավոր կարող է լինել նրանց համար:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ավելի վաղ Մոսկվային Հանրային կազմակերպությունը դիմել է Սոբյանինին` խնդրելով արգելել քաղաքում «Ռուսական երթի» անցկացումը, սակայն քաղաքապետարանում կարծում են, որ մերժման համար հիմքեր չունեն:
Ստորագրածները կարծում են, որ «Ռուսական երթը» եւ նրա կազմակերպիչների գաղափարական քարոզչությունը կարող է ազգամիջյան բախումների հանգեցնել:





























