Արգենտինայի խորհրդարանը 16 տարեկանից համազգային ընտրությունների քվեարկությանը մասնակցել թույլատրող օրենք է ընդունել: Ընդդիմությունն իբրեւ դրա դեմ բողոք լքել է խորհրդարանի դահլիճը:
Արդյունքում նախաձեռնությանը կողմ են քվեարկել 131, դեմ` 3 պատգամավորներ: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ձայնի իրավունք ունեցող արգենտինացիների թիվը կաճի 1 միլիոնով, այսինքն, ընտրողների քանակը կաճի 2 տոկոսով:
Վերլուծաբանները նշում են, որ դպրոցականների ձայների մեծամասնությունը կարող է հասնել հենց գործող իշխանություններին: Երկրի նախագահ Քրիստինա Ֆեերնանդես դը Քիրշներին մեղադրում են անչափահաս ընտրազանգվածի շնորհիվ իշխանությունը պահպանելու փորձի համար, հայտնում է rbc-ն:
Պետության գործող ղեկավարը վերընտրվելու իրավունք չունի, սակայն խորհրդարանի երկու պալատների պատգամավորների երկու երրորդի նկատմամբ վերահսկողությունը տեսականորեն նրան թույլ կտար երրորդ ժամկետի վերաբերյալ փոփոխություն կատարել Սահմանադրությունում: Դը Քիրշների շրջապատում խուսափում են նման հավանականությունից խոսելուց:





























