Հրդեհ է բռնկվել Երեւանի Հանրապետության փողոցի թիվ 82 շենքում գտնվող «Կովկաս» պանդոկում: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 2-ին, ժամը 02.57-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.15-ին, մարվել՝ 03.23-ին: Այրվել է 1 գ.մ էլ. լարեր եւ մեկ ճարպաջեռոց:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























