Դատարանը արդարացրել է հույն լրագրող Կոստատ Վակսեւանիսին, ով ձերբակալվել է քաղաքական այն գործիչների ցուցակի հրապարակման համար, ովքեր արտասահմանյան բանկերում միլիոնների հասնող հաշվներ ունեն:
Մեղադրյալ կողմը պահանջում էր լրագրողին դատապարտել 2 տարով, հաղորդոմ է աթենական Skai հեռուստաընկերությունը:
«Մեղադրյալը իրեն ծիծաղելի իրավիճակի մեջ է դրել եւ այն մարդկանց վարկանիշն է փորձել գցել, որոնց մեղքը ապացուցված չէ»,-հայտնել է դատախազը:
Դատարանը լրագրողին անմեղ է ճանաչել մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիությունն ոտնահարելու հարցում: Լրագրողին արդարացնելու դատարանի որոշումը ծափողջյուններով է ընդունվել, փոխանցում է AFP-ն: Դատն ընթացել է մամուլի խիստ ուշադրության ներքո: Պաշտպանության կողմից են հանդես եկել լրագրողական արհմիությունների ներկայացուցիչները, հունական խորհրդարանի պատգամավոր եւ նշանավոր էստրադային երգչուհի Դիմիտրա Գալանին, հաղորդում է NEWSru.com-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հրապարակված փաստաթուղթը ստացել է «Լագարդի ցուցակ» անվանումը, քանի որ ժամանակին այն հունական իշխանություններին էր հանձնել Ֆրանսիայի ֆինանսների նախկին նախարար, իսկ ներկայումս միջազգային արժութային հիմնադրամի տնօրեն Քրիստիան Լագարդը։
Ցուցակում ընդգրկված են մոտ 2 հազար գործարար ու քաղաքական գործիչ, այդ թվում Հունաստանի Ազգային Ժողովի նախագահը, դերասաններ, բժշկներ, ճարտարապետներ, լրագրողներ։ Փասթաթղթի համաձայն, 2007թ-ին նրանք բոլորը հաշիվներ են ունեցել շվեյցարական բանկի HSBC-ի բաժանմունքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Աամսագրի հրապարակումներում նշվում են կոնկրետ հաշիվներ, որ ունեցել են ցուցակում նշվածները, նրանցից մի մասն ունեցել է մինչեւ 500 միլիոն եվրո։ Վերոհիշյալներից շատերը կասկածվում են հարկերից խուսափելու մեջ։
Լրագրողը չի հասկանում, թե ինչու միայն ինքն է ենթարկվում հետապնդման։




























