ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակցին, ով զբաղվում է երկրի առաջին դեմքերի, այդ թվում նախագահ Բարաք Օբամայի պաշտպանությամբ, մեռած են գտել Վաշինգթոնում: Ենթադրվում է, որ 47-ամյա ավագ գործակալ Ռաֆայել Պրիետոն ինքնասպան է եղել՝ թունավորվելով շմոլ գազից, հաղորդում է AP-ն: Նրա մարմինը հայտնաբերվել է իրեն պատկանող մեքենայում, որի շարժիչը միացված է եղել:

Ինքնասպանության դրդապատճառների մասին վարկածներ չկան: «Պրիետոն 2 տարվա աշխատանքային ստաժ ուներ: Մենք ցավում ենք արժեքավոր գործընկերոջ կորստի համար»,-ասել է Գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Էդվին Դոնովանը:

Պրիետոն ամուսնացած էր, բայց մահվանից որոշ ժամանակ առաջ նրան կասկածում էին օտարերկրացի կնոջ հետ կապեր ունենալու մեջ: Պարզվել է, որ նա ապրել է երկակի կյանքով եւ երկար տարիներ մեքսիկացի սիրուհի է ունեցել, հաղորդում է NEWSru.com-ը:

Այս մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ գաղտնի գործակալների հետ կապված սկանդալից հետո որոշել են խստացնել նրանց վարքը կարգավորող ներքին կանոնները:

Որեւէ ապացույց չկա, որ Պրիետոյի հարաբերությունները մեքսիկուհու հետ ԱՄՆ-ի համար որեւէ սպառնալիք էին ներկայացնում: Բացի այդ, այդ հարաբերությունները հանցավոր չէին:

Հատկանշական է, որ Պրիետոյի գաղտնի սիրային կապի մասին ղեկավարությանը հայտնել է մեկ այլ գործակալ, ով ավելի վաղ Կոլումբիայում հայտնվել էր մարմնավաճառների հետ կապված սկանդալում: