Նոյեմբերի 1-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում Տափերական գյուղի մի բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ 2011 թ. դեկտեմբերին «Օդնոկլասնիկի» կայքով ծանոթացել է 26-ամյա Սերյոժա Ա.-ի հետ, ով ս/թ հունվարի 10-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում, չարաշահելով իր վստահությունը, իրենից պարբերաբար վերցրել է 190.000 դրամ եւ ոսկյա 2 շղթա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդը մինչ օրս չի վերադարձրել վերցրածը` աղջկան պատճառելով 445.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:





























