Նոյեմբերի 1-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  եւ  Մասիսի բաժնի ծառայողները, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 42-ամյա Գագիկ Հ.-ին եւ 41-ամյա Լուսինե Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք 2010 թ. նոյեմբերի 10-ին եւ դեկտեմբերին, վարկ ձեւակերպելու պատրվակով, 43-ամյա Նվեր Ս.-ից խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու միջոցով վերցրել են 980.000 դրամ եւ տիրացել:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: