Աննկատելի, սակայն անխուսափելի են այն ժամանակները, որի մասին մանկության տարիներին մենք դիտել ենք ֆիլմեր եւ կարդացել ենք գրքեր: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին,  ճապոնական ATR ընկերությունը  ստեղծել է Network Brain Machine Interface սարքը, որը թույլ է տալիս իրերը շարժել մտքի ուժով:

 Այն սենսորներով եւ մետաղալարերով գլխարկի տեսք ունի, որն արձանագրում է  ուղեղի  արյունատար համակարգի եւ  իմպուլսների շարժը: Այն աշխատում է հետեւյալ կերպ. սարքը ճանաչում է իմպուլսը եւ հաշվարկող սարքը ստանում է  գործելու հրահանգներ: Վարագույրը մտքի ուժով փակելու համար, անհրաժեշտ է պարզապես  պատկերացնել, թե ինչպես եք դա անում, իսկ մնացածը` հրաշք գլխարկի գործն է: Այժմ հրահանգի հասկացման ճշգրտությունը 80 տոկոս է, իսկ ընկալման եւ կատարման համար անհրաժեշտ է 12 վայրկյան: Սակայն  այս թվերը նախատեսվում է ավելի կատարելագործել եւ սարքը զանգվածային արտադրության հանել 2020 թ-ին:

Առաջին հերթին Network Brain Machine Interface-ը նախատեսված է սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց կյանքը թեթեւացնելու համար: