«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական առաջիկա ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը:Այս մասին այսօր` նոյեմբերի 2-ին հրավիրված ասուլիսին ասաց  ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ինքը դա անում  է որպես ՀՀ քաղաքացի , ով կրում է պատասխանատվություն, կամք, մեղք  այսօրվա իրավիճակի համար եւ, հետեւաբար, ուզում է այդ իրավիճակի ապաքինմանը, հաղթահարմանն ու թողությանը: «Ես ակնկալում եմ նրանց մասնակցությունը եւ զորակցությունը, ովքեր ուզում են Հայաստանում տեսնել ժողովրդավարություն, ովքեր ակնկալում են, որ իրենց նախագահի ընտանիքը պետք է, ոչ թե հարստանա, այլ աղքատանա Հայաստանում, քանի դեռ հանրապետությունում մի աղքատ ընտանիք կա, եւ ովքեր ցանկանում են մեր հանրապետությունը տեսնել ինքնիշխան երկիր»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am