Օծանելիքի եւ կոսմետիկ միջոցների Mary խանութների ցանցը եւ Mona Salon գեղեցկության սրահը միացել են «Յունիբանկի» «Մագնիս» արտոնությունների ծրագրին, որի շրջանակներում բանկի քարտապաններին տրամադրում են 5-10% զեղչեր: Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանն ընդամենը պետք է ներկայացնի «Յունիբանկի» ցանկացած քարտ:

Հիշեցնենք, որ «Մագնիս» ծրագրում ընդգրկված են ավելի քան 130 կազմակերպություններ, որոնք  «Յունիբանկի» քարտապաններին, գնումներ կատարելիս, տրամադրում են մինչեւ 40% զեղչեր: «Մագնիս» ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին տեղեկացնում է մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված «Magnis» նշանը: