Ադրբեջանի ուժային կառույցներում հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել. ինքնասպան է եղել հանրապետության ՆԳՆ Ներքին զորքերի ավագ սերժանտ, 22-ամյա Թուրալ Գումբաթ օղլու Մամեդովը: Միջադեպը տեղի է ունեցել Սումգայիթում:

Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ ավագ սերժանտը կախվել է, ինքնասպանության պատճառներն անհայտ են:

Սա արդեն այս շաբաթ ինքնասպանության երկրորդ դեպքն է Ադրբեջանի ուժային կառույցներում: Ավելի վաղ, հոկտեմբերի 29-ին, Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում գտնվող զորամասերից մեկում ինքնասպան էր եղել շարքային Փյարվին Տոֆիգ օղլու Բաբաեւը: