Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 09.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի 11 ՕՍ 203 եւ «Մերսեդես» մակնիշի 26 ԼՍ 394 համարանիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդեսի» վարորդ՝ 46-ամյա Մանվել Ալեքսանյանը եւ «ԳԱԶ-3110»-ի ուղեւոր՝ 15-ամյա Սերյոժա Տուբարյանը տեղափոխվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:

Փրկարարները «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 46-ամյա Արմեն Սարգսյանին, ով եւս տեղափոխվել է Գյումրի քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության: