Apple ընկերությունը նոյեմբերի 2-ին սկսել է 4-րդ սերնդի iPad mini եւ iPad պլանշետի վաճառքը: Առաջին երկրները, որտեղ  պլանշետները վաճառքի են հանվել, դարձել են Նոր Զելանդիան եւ Ավստրալիան: iPad mini-ի վաճառքը  կմեկնարկի միանգամից 34 երկրներում, հաղորդում է «Լենտա.ru»-ն:

CNET Australia-ի թղթակիցը, ով  գտնվել է Apple Store խանութի մոտ պլանշետի վաճառքի մեկնարկի պահին, նշել է, որ iPad mini-ն ավստրալացիների մոտ ավելի քիչ իրարանցում է առաջացրել, քան iPhone 5-ը: Բացումի մեկ ժամ անց արդեն խանութում եղել է  նույնքան մարդ, որքան սովորական օրերին:

ԱՄՆ-ում iPad mini-ն արժե  329- 659 դոլար, իսկ  4 սերնդի «մեծ» iPad-ը արժե 499 -829 դոլար:Բացի այդ դեռեւս վաճառքի մեջ  գտնվող  2-րդ սերնդի 16 գեգաբայթանոց iPad-ը կարելի է գնել 399-529 դոլարով:

iPad mini-ին «մեծ» iPad-ից տարբերվում է  չափերով եւ էկրանի անկյունագծով` 7,9 դյույմ` 9,7 դյույմի փոխարեն: