Աստղագետները, «Ֆերմի» աստղադիտակի օգնությամբ առաջին անգամ ֆիքսել են երկնակամարի ամենաառաջին աստղերի լույսի հետքերը։
« Աստղերի օպտիկական ու ուլտրա-մանուշակագույն ճառագայթները շարունակում են երկնակամարում շրջել նույնիսկ այն դեպքում, երբ աստղերը դադարում են փայլել։ Մենք կարող ենք այդ «բրածո» լույսը հետազոտել՝ օգտագործելով հեռավոր աղբյուրների գամմա-ճառագայթումը»,- պատմել է Ստենֆորդի համալսարանի «Մարկո Ախելո» աշխատության հեղինակներից մեկը։
Գիտնականների խոսքերուվ, «բրածո» լույսը շատ կարեւոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս ծանոթանալ երկնակամարի հնագույն պատմությանը։ Գիտնականների կարծիքով ֆոնային ճառագայթումը առաջացել է 300 հազարից մինչեւ 1 միլիարդ տարիների ընթացքում՝ Մեծ պայթյունից հետո, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։
Ուսումնասիրությունները գիտնականներին հնարավորություն տվեցին նոր տվյալներ ստանալ հնագույն աստղերի ձեւավորման վերաբերյալ։ Նրանց հաշվարկով առաջին ձեւավորված աստղերի արագությունը ավելի քիչ է եղել, քան ավելի վաղ էին կարծում։





























