Երեւանի պետական լեզվագիտական լամալսարանում (ԵՊԼՀ) տեղի է ունեցել տոնական նիստ, որը նվիրվել է համալսարանը Վ.Յ. Բրյուսովի անվամբ անվանակոչման եւ 1962 թ-ին Բրյուսովյան առաջին ընթերցումների 50-ամյակին:
Հանդիսավոր նիստին մասնակցել են ԵՊԼՀ ռեկտոր, պրոֆեսոր Գայանե Գասպարյանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական, Հայաստանում Ռուսական համագործակցության պատվիրակության ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովը, Հայաստանի Գրողների Միության ղեկավար Լեւոն Անանյանը, Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը, Բրյուսովյան ընթերցանության կազմակերպիչները եւ մասնակիցները, պրոֆեսորա-դասախոսական կազմը, մտավորականներ ու ուսանողներ:
ԵՊԼՀ-ի ռեկտոր Գայանե Գասպարյանը բացելով Բրյուսովյան ընթերցումները, ասել է, որ դեռեւս 50 տարի առաջ Երեւանի մանկավարժական ինստիտուտին տրվել է ռուսական արվեստի նշանավոր գործիչ, հայ ժողովրդի բարեկամ Վալերի Բյուսովի անունը: Հենց այդ ժամանակվանից են սկիզբ առել Բրյուսովյան ընթերցումները, որոնք սկիզբ են դրել գիտական լուրջ ուղղությանը` Բրյուսովագիտությանը:
Վիկտոր Կրովոպուսկովն իր ողջույնի խոսքում ասել է, որ Վ. Բրյուսովը մարմնավորել է հայ-ռուսական բազմադարյան համագործակցությունը: 1916 թ-ին բրյուսովյան Անտալոգիայի շնորհիվ աշխարհն առաջին անգամ հիացել է հայկական պոեզիայով եւ էպոսով:





























