Ուկրաինայում բախում է տեղի ունեցել ընդդիմության եւ նշանակության ուժերի միջեւ: «Բերկուտ» ստորաբաժանման զինյալները Պերվոմայսկում ժամանել են Նիկոլաեւսկի շրջանի ընտրական շրջանային հանձնաժողով` ձայների հաշվարկի արձանագրությունները վերցնելու համար: Ընտրատեղամասի մոտ հավաքված մի քանի տասնյակ ընդդիմադիրներ թույլ չեն տվել զինյալներին շենք մտնել:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ընդդիմության ներկայացուցիչ Նազար Պերվակին, ներս մտնելու եւ արձանագրություններով արկղերը դուրս բերելու համար հատուկջոկատայինները կիրառել են արցունքաբեր գազ եւ ռեզինե մահակներ: «Երեք քաղաքացի բախման ժամանակ տուժել են. նրանց մոտ աչքերի հեմատոմա է արձանագրվել եւ պատռել են հագուստները: «Շտապ օգնության» բժիշկները չեն կարողացել նրանց առաջին օգնություն ցուցաբերել, քանի որ չեն կարողացել մուտք գործել շենք»,-պատմել է Պերբակը:
Արդյունքում «Բերկուտին» Պերվամայսկից արձանագրությունները տանել չի հաջողվել: Ըննդիմությունը փակել է բեռնատարների ճանապարհը, արգելափակել է Նիկոլեւ-Կիեւ մայրուղին: Դրանից հետո հայց է ներկայացվել դատարան:





























