Ամերիկյան Ատլանտա քաղաքում CNN-ի շենքը շրջափակվել է ոստիկանների կողմից ներսում քիմիական զենքի առկայության մասին հաղորդագրություն ստանալու պատճառով:
Քաղաքային ոստիկանության կապիտան Ադամ Լին AP գործակալությանը պատմել է, որ նոյեմբերի 2-ին անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել է հեռուստաընկերությունում «քիմիական ռումբի» առկայության մասին: Դրանից հետո հեռուստաընկերության գլխավոր գրասենյակի տարածք են ժամանել հրշեջները, փրկարարները եւ ոստիկանության ստորաբաժանումները: Իրավապահները շրջափակել են շինությունը, որը իր մեջ ներառում է ռեստորաններ, հյուրանոցներ եւ գրասենյակներ:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, CNN-ը հանդիսանում է ամերիկյան եւ միջազգային առաջատար հեռուստաընկերություն, որի գրասենյակները տեղակայված են որ միայն ԱՄՆ-ում, այլ նաեւ աշխարհի այլ երկրներում:





























