Հայաստանում նոյեմբերի 2-ին բացվել է ճապոնական կինոյի փառատոն։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում (ֆոտոռեպորտաժ)։ Փառատոնի բացմանը ներկա էր նաեւ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Խարադան։

Փառատոնը կանցկացվի Երեւանում ու Գյումրիում ու կտեւի նոյեմբերի 2-ից 6-ը։ Այն կրում է  «Աշխարհում թող միշտ խաղաղություն լինի» անունը։ Այն կազմակերպվել է հայ- ճապոնական «Հիկարի»  գիտա-կրթական մշակույթային կենտրոնի նախաձեռնությամբ, որին օժանդակել ե Ճապոնիայի ու հայաստանի դեսպանությունները, Հայաստանի ԱԳՆ ու Մշակույթի նախարարությունները։ Սա արդեն Հայաստանում ճապոնական կինոյի ցուցադրման երկրորդ փառատոնն է, իսկ առաջինը կայացել էր նախորդ տարվա նոյեմբերին։

Հայ հանդիսատեսին կներկայացվեն ճապոնական 5 լիամետրաժ ֆիլմեր՝ « Միշտ. Երրորդ փողոցի մայրամուտը», «Գարնանային ձյուն», «Երբ ապրում ես հոր հետ», «Չեն», «Ասահիյամայի կենդանաբանական այգին. Պինգվինները երկնքում»։ Բոլոր ֆիլմերը նկարահանվել են 2000 թ.-ից հետո։ Ֆիլմերի ցուցադրումից առաջ կկազմակերպվի ցուցահանդես,  Հայաստանի երիտասդարդական նվագախմբի ու ճապոնական դիրիժոր Սատակո Իչիկավայի  նբագակցությամբ կհնչեն Կոմիտասի ու ճապոնացի դիրիժորի ստեղծագործությունները։

Հիշեցնեն, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 20- ամյակը , ու փառատոնը արդեն «Հիկարի» կենտրոնի կազմակերպած արդեն 5-րդ միջոցառումն է։