Սիրիայի Հալեպ քաղաքում հոկտեմբերի 26-ին այսպես կոչված «Սիրիական ազատ բանակ»-ի եւ քրդական նոր կազմավորված զինված ուժերի «Ժողովրդի պաշտպանություն ուժեր»-ի (YPG) միջեւ բախումից հետո առեւանգվել եւ սպանվել է Հալեպում YPG-ի հրամանատար Նուժին Դերիքը։

Ինչպես տեղեկացնում է քրդական ANF գործակալությունը, հոկտեմբերի 26-ին այսպես կոչված «Սիրիական ազատ բանակ»-ի զինյալները կրակ էին բացել խաղաղ ցույցի դուրս եկած քուրդ բնակչության դեմ, որից հետո դեպի վայր էին մեկնել քրդական նոր կազմավորված «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-ի զինյալները եւ բախման մեջ մտել «Սիրիական ազատ բանակ»-ի զինյալների հետ։

Բախումից հետո դիակների փոխանակության ժամանակ քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-ի  (YPG) Հալեպի պատասխանատու Նուժին Դերքիքը առեւանգվել եւ սպանվել է «Սիրիական ազատ բանակ»-ի զինյալների կողմից։