Զարգացման հայկական գործակալությունը իրականացնում է. նոյեմբերի 4-6ը Պեկինում կայանալիք «China (Beijing) International Wine & Spirits Fair» խմիչքի ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական աշխատանքները:
Ցուցահանդեսը կնպաստի երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ կխթանի հայկական խմիչքների մուտքը չինական շուկա:
Ցուցահանդեսին մասնակցում են հայկական 3 ընկերություն՝ «Երեւանի կոնյակի գործարան», ՓԲԸ, «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն, «Արարատի Կոնյակի Գործարան» (Ա.Կ.Զ.) ՍՊԸ:
ՀՀ արտահանմանն ուղղված գինեգործության եւ կոնյակագործության զարգացման ռազմավարության շրջանակներում թիրախավորված է նաեւ չինական շուկան, եւ հայկական ապրանքները տվյալ շուկայում կներկայացվեն: Չինական կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել այդ ոլորտի ընկերություններին:
Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2011-ին կազմել է 421.5 մլն ԱՄՆ դոլար: Արտահանումը կազմել է 16262.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 405322.8 մլն ԱՄՆ դոլար: Հիմնականում արտահանվում են հանքանյութեր: Ներմուծումը շատ ավելի դիվերսիֆիկացված է եւ ներառում է ապրանքների լայն տեսականի` այդ թվում, հագուստեղեն, կոշկեղեն, մեքենաշինական եւ քիմիական արտադրանք, սարքավորումներ, շինանյութ, սննդամթերք եւ այլն: Հայաստանում ներկայումս գրանցված է չինական կալիտալի մասնակցությամբ 41 ձեռնարկություն:




























